top of page

Մենք գիտենք, թե ինչ նվիրել հարազատ և սիրելի մարդկանց: Ֆոտոփազլ. նվեր, որը կհիշվի և կպահպանվի: Հավաքեք կյանքի կամ Ձեր կազմակերպության պայծառ պահերը փոքր մասնիկներով և պատրաստի փազլը կավարտի ստեղծագործությունը, որը կգեղեցկացնի ցանկացած ինտերիեր:

Ժամանակ առ ժամանակ ցանկություն է առաջանում զարմացնել ծանոթներին, սիրելի և հարազատ մարդկանց, սակայն այսօրվա դրությամբ դժվար է գտնել նվեր, որը կընդգծի նվեր տվողին և թողնի հաճելի և անմոռանալի զգացմունքները: Տվյալ հարցին առկա է լուծում, սակայն այն բավականին հասարակ է, և ամենակարևորը չի պահանջում մեծ ֆինանսական ծախսեր: Դա լուսանկարների տպագրությունն է փազլների վրա:

Ֆոտոփազլը կարող է պատրաստվել ինչպես դասական ուղանկյուն, այնպես էլ սրտի ձևով: Փազլների չափսերն են  A5, A4,  իսկ սրտի չափսեր են 20x20 սմ:

Եվ երեխաները, և մեծերը սիրում են հավաքել նման գլուխկոտրուկներ, իսկ եթե փազլի վրա տպագրված է սեփական լուսանկարը, ապա ժամանցը կլինի կրկնակի ուրախ:

Մենք երաշխավորում ենք, որ պատկերը չի ջնջվելու և կատարվելու է բարձր որակով: Բոլորի համար կարևոր է ձեռք բերել որակով ապրանք, որը կուրախացնի մտերիմ մարդուն, իսկ փազլի վրա լուսանկարը կստեղծի բարձր տրամադրություն և միշտ կհիշեցնի կյանքի ապրած հաճելի դրվագները:

bottom of page